Ջեսի Փինքման
Ջեսսի Բրյուս Փինքման | |
---|---|
Տեսակ | «Ամբողջ ծանրությամբ» սերիալի կերպար, գեղարվեստական անձ, հեռուստատեսային կերպար և կինոհերոս |
Հեղինակ | Վինս Գիլիգան |
Ստեղծագործություն | Ամբողջ Ծանրությամբ |
Ներկայացված է | Ամբողջ ծանրությամբ, Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ) և Ավելի լավ է զանգեք Սոլին |
Սեռ | արական |
Ազգություն | ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակության վայր | Ալբուկերկե |
Հրարած տիեզերքից | Gilliverse? |
Տարիք | 25 տարեկան (1-ին եթերաշրջան), 27 տարեկան (5-ին եթերաշրջան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Մականուն | Blowfish, Cap n' Cook, Դիզել, Ջեսսի Ջեկսոն, Chili P |
Մասնագիտություն | Թմրավաճառ |
Դերը կատարել են | Աարոն Փոլ |
Երկիր | ԱՄՆ |
Jesse Pinkman Վիքիպահեստում |
Ջեսսի Բրյուս Փինքման (անգլ.՝ Jesse Bruce Pinkman) «Ամբողջ ծանրությամբ» ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալում հանդես եկող կերպար։ Ջեսսի Փինքմանի դերը հեռուստասերիալում խաղացել է ամերիկացի դերասան Աարոն Փոլը։ Կերպարն, որին ստեղծել է Վինս Գիլիգանը միակն էր, բացի Ուոլթեր Ուայթից, որն հանդես էր եկել հեռուստասերիալի բոլոր սերիաներում։
Կերպարն գովասանքների խոսքեր ստացավ քննադատների և հեռուստասերիալի երկրպագուների կողմից[1]։ Այս դերի շնորհիվ Աարոն Փոլը 3 անգամ ստացել է Էմմի մրցանակը՝ 2010, 2012 և 2014 թվականներին։ Փինքմանն հայտնի է իր «Yeah» և «Bitch» բառերի օգտագործմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսսի Փինքմանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին Ալբուկերկե (Նյու Մեքսիկո) քաղաքում։ Հեռուստասերիալի սկզբում նա արդեն հեռացել էր իր ծնողներից թմրանյութի նկատմամբ կախվածության պատճառով։ Ծնողներից հեռանալուց հետո Ջեսսին գնում է իր հորաքույր Ջիննիի տուն, որին նա խնամում էր մինչև նրա մահը, որից հետո նրան թույլատրում են ապրել Ջիննիի տանը։ Դպրոցում Ջեսսին վատ աշակերտ էր և նախընտրում էր հավաքույթների մասնակցել ու մարիխուանա ծխել։ Ուոլթեր Ուայթը[2], որին Փինքմանը գրեթե միշտ անվանում էր Պարոն Ուայթ՝ նրա քիմիայի ուսուցիչն էր։ Ուոլթերը պոտենցիալ տեսնելով Ջեսսիի մոտ փորձում էր մոտիվացնել նրան։ Նա այն քիչ ուսուցիչներից էր, որոնք հոգ էին տանում նրա մասին[3]։
Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ուոլթեր Ուայթը ուղեկցում էր DEA-ի գործակալ Հենք Շրեյդերին, ով ցանկանում էր բանտարկել հանցագործների թմրանյութ պահպանելու համար, նա նկատում է Ջեսսիին, որն փորձում էր փախչել հանցագործության վայրից. արդյուքում նա պարզում է, որ Ջեսսին «Կապիտան Կուկ»-ն է որի գործը հետաքննում է Հենքը։ Ուոլթն օգտագործում է Ջեսսիի դպրոցական գործերը, որպեսզի գտնի իր նախկին աշակերտին և շանտաժի է ենթարկում նրան, որպեսզի վերջինիս նրա հետ զբաղվի թմրանյութերի անօրեն վաճառքով՝ որտեղ Ուոլթը կլինի խոհարարը։ Ուոլթն օգտագործում է քիմիայի մեջ ունեցած իր գիտելիքները մեթամֆետամին պատրաստելու համար, որպեսզի Ջեսսին տարածի այն և տալիս է նրան 7000 դոլար, որպեսզի վերջինս գնի տուն անիվների վրա, որպես մեթ-լաբորատորիա օգտագործելու համար[2][4]։ Ջեսսին փողերի մեծ մասը ծախսում է գիշերային ակումբում, բայց իր ընկերներից մեկը՝ Քրիստիան Օրտեգան թույլատրում է Ջեսսիին իր ընտանիքից գնել մի խարխում թրեյլեր 1400 դոլարով։
Ուոլթի և Ջեսսիի մեթամֆետամինի առաջին պարտիան ավարտելուց հետո, Ջեսսին գնահատեց մեթամֆետամինի որակը, ասելով, որ դա իր տեսածներից ամենալավն է։ Այնուհետև Ջեսսին կարգավորում է իր կապերը «Քրեյզի 8»-ի հետ, որն մեթ- դիստիբրյուտոր էր Ալբուկերկեում։ Սակայն Ջեսսին չգիտեր, որ «Քրեյզի 8»-ը DEA ինֆորմատորն է։ Երբ «Քրեյզի 8»-ը անապատում պետք է հանդիպեր Ուոլթի և Ջեսսիի հետ, նրա պարտնյոր Էմիլիո Կայաման ճանաչում է Ուոլթին՝ DEA-ի նախորդ ռեյդից։ Երբ նրանք փորձում են սպանել Ուոլթին, նա ֆոսֆին է արտադրում, որն սպանում է Էմիլիոին և նեյտրալիզացնում «Քրեյզի 8»-ին (վերջինս փղջ է մնում), ինչն թույլէ տալիս նրան և Ջեսսիին փախչել։ Նրանք որոշում են գնել պլաստիկ տարրա, որի մեջ պլանավորում են լուծել Էմիլիոին ֆլուորիտի թթվով։ Ջեսսին հարմար տարրա չգտնելով և Ուլտին չլսելով մարմինն լուծում է լոգասենյակում՝ հատակի վրա անցք բացելով[5]։ Ամեն ինչ մաքրելուց և «Քրեյզի 8»-ին սպանելուց հետո դուետը ստիպված է լինում մեթամֆետամինը վաճառել ինքնուրույն։
Երկրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ եթերաշրջանը սկսվում է նրանով, որ Ուոլթն ու Ջեսսին մեթամֆետամինի նոր պորցիա են հասցնում Տուկոին, որտեղ վերջինս մտազուրկ սպանում է իր թիկնապահներից մեկին[6][7]։ DEA-ի Ալբուկերկե կատարած ռեյդից հետո Տուկոն մտածում է, որ Ջեսսին և Ուոլթը պատրաստվում են դավաճանել նրան։ Տուկոն առևանգում է նրանց և տանում անապատում գտնվող իր մեկուսացված տունը, որտեղ նա հոգ է տանում իր անդամալույծ հորեղբոր` Հեկտոր Սոլոմանկեի մասին[8]։ Ուոլթն ու Ջեսսին իրենց կամքին հակառակ մի քանի օր մնում են Տուկոի տանը։ Տուկոն հայտարարում է Մեքսիկայում սուպերլաբարատորիա ստեղծելու մասին, որտեղ պետք է աշխատեյին Ջեսսին և Ուոլթը։ Սակայն նրանք երկուսով փախչում են։ Նրանք թաքնվելով տեսնում են, որ Հենքի հետ փոխհրաձգության ժամանակ Տուկոն մահանում է[9]։ Ուոլթն ու Ջեսսին փախչում են անապատից ետ դեպի քաղաքակրթություն, ցավոք DEA-ն Ջեսսիից բռնագրավում է մեքենան և գումարը։
Հասկանալով, որ նրան հետևելու են, Ջեսսին օգնություն ակնկալելով դիմում է Բրենդոն «Փորսուղ» Մեյհյուին։ Նրանք նկուղում գտնվող լաբորատորիան տեղափոխում են ֆուրգոն։ Թրեյլերն մնում է Բրենդոնի եղբոր մոտ՝ $1,000-ի փոխարեն, և Ջեսսին միայն 500 դոլարը կարոխ է տալ կանխավճարով[10]։ Հաջորդ օրը՝ իմանալով, որ Ջեսսին մեթամֆետամին էր պատրաստում իրենց տան նկուղում Ջեսսիի ծնողները դուրս են հանում նրան տնից։ Նրան ընկեր չուներ, որի տանը նա կարող էր գիշերել և նա որոշում է մնալ Թրեյլերում։ Այնուհետև Ջեսսին մի աննկատելի Toyota Tercel է ձեռք բերում և գտնում է նոր բնակարան[11][11]։ Տանտիրուհի Ջեյն Մարգոլիսը նախկինում թմրամոլ էր։ Նրա և Ջեսսիի մոտ շուտով ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում։ Սակայն Ջեյնը ամեն կերպ փորձում էր գաղտնի պահել նրանց հարաբերությունները իր հորից՝ Դոնալդից, որին էլ պատկանում էր բնակարանը։
Երբ նիհար Փիթին կողոպտում է մի քանի թմրամոլ, ուլտն Ջեսսիին հրամայում է, որպեսզի վերջինս զբաղվի այդ հարցով։ Ջեսսին գնում է թմրամոլների տուն, բայց նրա պլանը ձախողվում է, այն պատճառով, որ թմրամոլներից մեկը սպանում է մյուսին, սակայն սպանությունից հետո Ջեսսիին հաջողվում է 17000 դոլար հանել թմրամոլների գողացած բանկոմատից։ Իսկ քաղաքում արագ տեղեկություններ են տարածվում, թե Ջեսսին սպանություն է գործել։
«Կոմբոի» սպանությունից հետո Ջեսսին Ջեյնի հետ ընկնում է հերոինային ընդարմացման մեջ։ Ուլտը վերցնում է Ջեսսիի փողերի կեսը և պահանջում, որպեսզի վերջինս վերականգնվի։ Երբ Ջեյնն իմանում է փողերի մասին, նա ցանկանում է Ջեսսիի հետ մեկտեղ փախչել Նոր Զելանդիա։ Սակայն Ջեյնն մահանում է իր բնակարանում թմրանյութի գերդոզավորման պատճառով՝ սրտխառնոցի նոպայի ժամանակ։ Չնայած Ուլտն կարող էր փրկել նրան, բայց նա մտածեց, որ Ջեյնի մահից հետո ավելի հեշտ կլինի Ջեսսիին ենթարկեցնել։ Ջեսսին չիմանալով, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեղադրում է ինքն իրեն Ջեյնի մահվան մեջ։ Ուոլթն Ջեսսիին ուղարկում է վերականգնողական կենտրոն։
Երրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերականգնողական կենտրոնում գտնվելով, Ջեսսին Ուլտին ասում է, որ նա խորհրդակցել է հոգեբանների հետ և ընդունել է ինքն իրեն այնպիսին ինչպիսին կա(«վատ տղա»)։ Ջեսսին վերականգնողական կենտրոնից հեռանում է մաքուր և սթափ ու որոշում հարթեցնել մի քանի անավարտ գործ։ Հենքը հետևելով Ջեսսիին իմանում է, որ թրեյլերը գտնվում է տեղի աղբակույտում։ Սոլը և Ուոլթը կեղծ զանգ են ուղղարկում Հենքին, ասելով, որ նրա կինը՝ Մարին գտնվում է հիվանդանոցում։ Մինչ Հենքը իմանում է, որ զանգը կեղծ էր Ուոլթը և Ջեսսին հասցնում են ոչնչացնել Թրեյլերը։ Հենքը հետևում է Ջեսսիին և ծեծում նրան։ Այս միջադեպի պատճառով Հենքը ժամանակավոր հեռացվում է DEA-ից։ Այն ժամանակ երբ Ջեսսին հոսպիտալազացված էր, Ուոլթը համոզում է Գուս Ֆրինքին, որպեսզի նրանք շարունակեն աշխատել միասին, որից հետո Ջեսսին և Ուոլթը սկսում են ավելի շատ գումար վաստակել։
Ջեսսին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտնում Անդրեա Քանթիլյոի հետ՝ միայնակ- մայր և թմրամոլ, որի հետ նա ծանոթացել է անանուն թմրամոլների հավաքույթում։ Անդրեաից նա իմանում է, որ նրա տասնմեկամյա եղբայր՝ Տամազը գտնվելով Գուսի ազդեցության տակ սպանել է իր ընկեր «Կոմբոյին»։ Ջեսսին ցանկանում է վրեժխնդիր լինել, սակայն Ուոլթը նախազգուշացնում է Գուսին։ Գուսը համաձայնության է գալիս Ջեսսիի հետ, ըստ որի ոչ մի երեխա այլևս գործ չի ունենա թմրանյութերի դիլերի հետ։ Արդյունքում Տամազին գտնում են մահացած։ Մոլեգնած Ջեսսին ուղևորվում է սպանել նրանց։ Վերջին պահին Ուոլթը կամպոնիոնին փրկելով սպանում է թմրանյութի դիլերներին։
Ջեսսին ստիպված է լինում թաքնվել Ֆրինքից։ Գուսը Ջեսսիի փոխարեն Ուոլթի օգնական է նշանակում Գեյլ Բոթիկերին։ Ուոլթն հասկանում է, որ Գուսը ցանկանում է Գեյլին դարձնել գլխավորը լաբարատորիայում՝ գողանալով մեթամֆետամինի բաղադրատոմսը և ազատվելով Ուոլթից։ Այս ամենը կանխելու համար Ուոլթն առաջարկում է Ջեսսիին սպանել Գեյլին։ Սրա փոխարեն Ջեսսին աղաչում է Ուոլթին, որպեսզի նա դիմի ոստիկանությանը։ Երբ Մայքը և Վիկտորը Ուոլթին տանում են լաբորատորիա նա զանգում է Ջեսսիին և ասում, որ վերջինս պետք է շտապ սպանի Գեյլին։ Ջեսսին մտնում է Գեյլի տուն և հաղթաահարելով ներքին արգելապատնեշները սպանում է Գեյլին։
Չորրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորը Ջեսսիին տանում է լաբորատորիա Ուոլթի և Մայքի մոտ։ Հայտնվում է դժգոհ Գուսը։ Գուսը բոլորի դիմաց գրասենյակային դանակով կտրում է Վիկտորի կոկորդը։ Տեղի ունեցածը հոգեբանական խորը վնասվածք է հասցնում Ջեսսիին։ Ցրվելու համար նա իր տանը հավաքույթ է կազմակերպում, որը հետագայում դառնում է թմրամոլների որջ։ Ջեսսին չի հետևում իր փողերին և իրեն շատ անփույթ է պահում, որով գրավում է Մայքի ուշադրությունը։ Անդրեայի հետ նա կապ չի պահում, սակայն շարունակում է նրան փողով ապահովել։
Մայքը Գուսին հայտնում է Ջեսսիի խելացնորությունների մասին։ Գուսն հրամայում է Մայքին Ջեսսիին վերցնել, որպես ժամանակավոր զուգընկեր։ Ֆրինգը շեշտում է Ջեսսիի այնպիսի հատկանիշ, ինչպիսին հավատարմությունն է (բայց ոչ իր հանդեպ)։ Աշխատանքի հենց առաջին օրը Ջեսսին իրեն շատ լավ է դրսևորում ծայրահեղ իրավիճակում՝ փրկում է Մայքի կյանքը։ Ջեսսին շահում է Մայքի հարգանքը։ Հասկանալով, որ Գուսը ուղղակի փորձում է գայթակղել Ջեսսիին, Ուոլթը փորձում է համոզել Ջեսսիին, որ Մայքի հետ աշխատանքը ուղղակի բեմադրություն է` Ուոլթի և Ջեսսիի ընկերությանը վերջ դնելու նպատակով։ Հաջորդ առաջանդրանքի ժամանակ, որի ընթացքում նրանք պետք է գտնեին երկու թմրամոլի կողմից գողացված մեթամֆետամինը՝ Ջեսսին իմանալով թմրամոլների վարքը, համոզում է նրանցից մեկին տան բակում հոր փորել, և վնասազերծում է երկրորդին։ Ջեսսին վերականգնում է իր հարաբերությունները Անդրեայի հետ։
Ուոլթը և Ջեսսին գերչակի օգնությամբ, իորը պահում էր ծխախոտի տուփի մեջ, ցանկանում են սպանել Գուսին։ Գուսի հետ հանդիպման ժամանակ նա հնարավորություն ուներ թույնը լցնել Գուսի սուրճի մեջ, սակայն նա խուսափում է դրանից։ Անանուն թմրամոլների հերթական հանդիպման ժամանակ Ջեսսին պատմում է, որ նա այստեղ է եկել միայն թմրանյութ վաճառելու պատճառով։ Ուոլթն հրամայում է, որպեսզի նա հանդիպի Գուսի հետ։ Նա հետապնդման սարք է տեղադրում Ջեսսիի մեքենայի վրա և իմանում, որ Ջեսսին եղել է Գուսի տանը և նրանք կռվում են։
Գուսը և Մայքը Փինքմանին տանում են Մեքսիկա, որպեսզի կարտելի քիմիկոսներին սովորեցնի Ուոլթի ֆորմուլային։ Ջեսսին պատրաստում է բավականին մաքուր մեթ, ինչով լավ տպավորություն է թողնում անգամ տեղացի քիմիկոսների մոտ։ Պարզվում է, որ Գուսը ցանկանում է Ջեսսիին տալ կարտելի յուրօրինակ պատրաստողին՝ հին թշնամությանը վերջ դնելու նպատակով։ Սակայն ֆրինգի իրական նպատակը վրեժն էր։ Նա կարտելի գլուխ Դոն Էլադիոյին թունավորված տեկիլա է տալիս և խմում է բոլորի հետ, որպեսզի Դոն Էլադիոն ոչինչ չկասկածի։ Չնայած հակաթույնին Գուսը հայտնվում է ծանր վիճակում։ Հետապնդողներից փախչելով Մայքը ստանում է ծանր վնասվածք։ Ջեսսին իր կյանքը վտանգելով նրանց հասցնում է դաշտային հոսպիտալ։ Ջեսսիի և Գուսի միջև առաջանում են մտերիմ հարաբերություններ։ Ջեսսին համաձայնում է գլխավորել լաբորատորիան, միայն այն դեպքում, եթե պարոն Ուայթին ոչինչ չսպառնա։
Նույն ժամանակ DEA-ն կասկածի տակ է դնում Գուսի բիզնեսը։ Ֆեդերալները սկսում են ակտիվ փնտրել լաբորատորիան։ Գուսը օգտագործում է այս փաստը, որպեսզի Ուոլթին ներկայացնի որպես տեղեկատու և վորջնականապես խզի Ուոլթի և Ջեսսիի միջև կապը։ Ուոլթը գնում է Ջեսսիի տուն՝ օգնություն խնդրելու, իսկ Ջեսսին նրան դուրս է հանում տնից։
Շուտով Անդրեայի որդի Բրոկը զարմանալի ձևով հիվանդանում է։ Ջեսսին համոզված է, որ նա թունավորված է գերչակով, և միանգամից ենթադրում է, որ դա Ուոլթն է կազմակերպել։ Նա գալիս է Ուոլթի տուն և սպառնում նրան ատրճանակով։ Սակայն, Ուոլթը Ջեսսիին զգուշացնում է, որ Բրոկի թունավորվելը Գուսի ձեռքերի գործն է, ում խղճին արդեն մեկ երեխայի սպանություն կա։ Ջեսսին, վերջիվերջո, պատմում է Սոլին Գուսի և Հեկտոր Սալոմանկեի հաշիվների մասին։ Ուոլթն օգտագործում է այս ինֆորմացիան և սպանում Գուսին։ նույն պահին Ջեսսին աշխատում էր ձեռնաշղթաներով և խիստ հսկողության տակ։ Ուոլթը սպանում է թիկնապահներին և փրկում Ջեսսիին։
Երբ նրանք ավերում են լաբորատորիան, Ջեսսին իմանում է, որ Բրոկը թունավորվել էր, ոչ թե գերչակով, այլ հովտաշուշանի թունավոր հատապտուղներով։ Ջեսսին հասկանում է, որ Գուսը չէր կարող թունավորել Բրոկին, բայց Ուոլթը պնդում է հակառակը։ Չորրորդ եթերաշրջանի վերջին սերիայում ցույց է տրվում հովտաշուշանը Ուոլթի տան բակում։
Հինգերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենքը DEA-ի իր կոլեգաների հետ զննում է Ուոլթերի և Ջեսսիի ավերած լաբորտորիան և ուշադրություն է դարձնում այնտեղ գտնվող տեսախցիկներին։ Այնուհետև Հենքը գտնում է Գուս Ֆրինքին պատկանող նոութբուքը, որի կոշտ սկավառակի վրա ենթադրաբար պահվում են տեսախցիկների տեսագրությունները։ Նոութբուքը ուղղարկում են լավ պաշտպանված իրեղեն ապացույցների պահեստ, սակայն Ուոլթին և Ջեսսիին հաջողվում է ոչնչացնել հանցանշանները։
Ուոլթերն ու Ջեսսին պատրաստվում են շարունակել մեթամֆետամինի արտադրանքը։ Նրանք խնդրում են Սոլ Գուդմանին գտնել քաղաքում լաբորատորիայի համար հարմար վայր։ Մայքը զանգում է Ուոլթերին ասելու, որ նա նույնպես ցանկանում է միանալ նրա և Ջեսսիի նոր բիզնեսին։ Ուոլթը և Ջեսսին սկսում են մեթամֆետամին արտադրել տներում, որոնք փակված էին տենտերով։ Առաջին պարտյաից հետո Ուոլթը դժգոհում է, որովհետև գումարի մեծ մասը հասնում էր Մայքի մարդկանց։ Ոստիկանությունը սկսում է վերահսկել մեթիլամինի (մեթամֆետամինի պատրաստման ամենակարևոր բաղադրիչը) պահպանման և փոխադրման ընթացքին։ Այդ պատճառով Ուոլթը, Ջեսսին և Մայքը, օգտագործելով Լիդիայից ստացած ինֆորմացիան, մշակում են շատ վտանգավոր օպերացիա, ըստ որի նրանք պետք է մեթիլամին գողանան գնացքից։ Օպերացիան, չնայած որոշ խնդիրների, անցնում է հարթ և ըստ պլանի[12]։
Հենքը հասկանում է,որ այսքան ժամանակ նա փնտրում էր Ուոլթերին, սակայն նա ոչ մի ապացույց չունի Ուոլթերի դեմ։ Ջեսսին դեպրեսիայի մեջ է ընկնում և հրաժարվում ամբողջ գումարից, ասելով, որ դրանք արյունոտ են[13]։
Հենքը նորից համոզում է Ջեսսիին, որպեսզի վերջինս ցուցմունք տա Ուոլթի դեմ։ Այս անգամ նա համաձայնում է, սակայն վերջին պահին նա հրաժարվում է և ասում Ուոլթերին, որ նա իր հետ հաշիվները կմաքրի այլ կերպ:.[14][15] Ուոլթը հասկանում է, որ իր նախկին կոլեգայի հետ այլևս չի կարողանա համաձայնության գալ, որից հետո զանգում է Թոդին և ասում, որ նա իր հորեղբոր համար նոր առաջադրանք ունի։ Ջեք Ուոքերը համաձայնում է սպանել Ջեսսիին միայն այն դեպքում, եթե Ուոլթը սովորեցնի Թոդին մեթամֆետամինի պատրաստմանը։ Հենքը և իր գործընկեր Սթիվ Գոմեսը խորամանկությամբ Ուոլթին բերում են այն տեղը, որտեղ նա պահում է իր փողերը։ Երբ ոստիկանները ձեռնաշղթաները հագցնում են Ուոլթի ձեռքերին գալիս է Ջեքը։ Սկսվում է փոխհրաձգություն DEA-ի և Ջեքի մարդկանց միջև, որի արդյունքում մահանում է Սթիվ Գոմեսը և Հենքը։ Ջեքի մարդիկ փորում և հանում են ամբողջ փողերը՝ Ուոլթին թողնելով միայն 10 միլիոն դոլար։ Բացի փողերից նրանք տանում են նաև Ջեսսիին։ Ջեսսին դառնում է նրանց ստրուկը և մեթամֆետամին է պատրաստում Ջեքի համար ձեռնաշղթաներով։ Ջեսսին փորձում է փախչել բայց Ջեքի մարդիկ բռնում են նրան։ Նա հրաժարվում է աշխատել։ Ջեսսիին տանում են Անդրեայի տուն և սպանում Անդրեային։
Ուոլթերը գալիս է Ջեքի որջ և սպանում բոլորին։ Ողջ է մնում միայն Թոդը, որին էլ շղթայով խեղդում է Ջեսսին և հեռանում այնտեղից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 և 2013 թվականներին նա առաջադրված էր Էմմիի մրցանակին, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան և հաղթել է նույն մրցանակը 2010, 2012 և 2014-ին[16]։ Պոլը հաղթել է «Half Measures»(2010)[17], «End Times»(2012)[18] և «Confessions»(2014) սերիաների համար[19]։
Նա նաև հաղթել է Saturn Award-ը, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան 2010-ին և 2012-ին[20][21]։
2010-ին նա առաջադրված էր Television Critics Association Award- ին և Satellite Awards- ին որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան[22][23]։
2012-ին նա առաջադրված էր Critics' Choice Television Award- ին, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան, սակայն այդ նոմինացիայում հաղթեց Ամբողջ ծանրությամբ սերիալի իր կոլեգա Ջոնկառլո Էսպոզիտոն, բայց 2014-ին վերջիվերջո նա հաղթեց այդ նոմինացիայում[24]։
2014-ին նա առաջին անգամ առաջադրվեց Ոսկե գլոբուս մրցանակին, նույն թվականին նա հաղթեց Satellite Award- ը[25], որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան[26]։ 2014-ի հունիսի 26-ին նա հաղթեց Critics' Choice Television Award- ը, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schultz, Robert Downs (2013 թ․ օգոստոսի 21). «It's All About the Weight, Yo: A Meditation on Jesse Pinkman's Long Road Down». PopMatters. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Pilot». Breaking Bad. Season 1. Սերիա 1. հունվարի 20, 2008. AMC.
- ↑ «Grilled». Breaking Bad. Season 2. Սերիա 2. մարտի 15, 2009. AMC.
- ↑ «Más». Breaking Bad. Season 3. Սերիա 5. մայիսի 18, 2010. AMC.
- ↑ Bowman, Donna (2008 թ․ հունվարի 27). «Cat's in the Bag». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Bowman, Donna (2008 թ․ մարտի 8). «A No-Rough-Stuff-Type Deal». The A.V. Club. Chicago, Illinois: Onion Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Amitin, Seth (2008 թ․ մարտի 10). «Breaking Bad: "A No-Rough-Stuff Type of Deal" Review». IGN. San Francisco, California: J2 Global. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Bowman, Donna (2009 թ․ մարտի 8). «Seven Thirty-Seven». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Bowman, Donna (2009 թ․ մարտի 15). «Grilled». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Bowman, Donna (2009 թ․ մարտի 22). «Bit by a Dead Bee». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 11,0 11,1 Bowman, Donna (2009 թ․ մարտի 29). The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. http://www.avclub.com/articles/down,25871/. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Colin Bucksey (dir), Gennifer Hutchison (wrt) (օգոստոսի 19, 2012). «Buyout». Breaking Bad. Season 5. Սերիա 6. AMC.
- ↑ Bryan Cranston (dir), Peter Gould (wrt) (օգոստոսի 11, 2013). «Blood Money». Breaking Bad. Season 5. Սերիա 9. AMC.
- ↑ Michelle MacLaren (dir), Thomas Schnauz (wrt) (օգոստոսի 18, 2013). «Buried». Breaking Bad. Season 5. Սերիա 10. AMC.
- ↑ Michael Slovis (dir), Gennifer Hutchison (wrt) (օգոստոսի 25, 2013). «Confessions». Breaking Bad. Season 5. Սերիա 11. AMC.
- ↑ «Aaron Paul». Emmys.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Emmy episode entries revealed: Lea Michele, Hugh Laurie, Jim Parsons plus more». Los Angeles Times. 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Episodes Submitted by Drama Emmy Nominees Revealed». Backstage.com. 2012 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Exclusive: AMC's Emmy episode submissions for 'Breaking Bad' & 'Mad Men'». GoldDerby. 2014 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «36th Annual Saturn Award Winners Announced!». Comic Hero News.com. 2010 թ․ հունիսի 28. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «'Breaking Bad', 'Rise of the Planet of the Apes' Take Home Saturn Awards». The Hollywood Reporter. 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Television Critics Association Awards: Awards for 2010». IMDb. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Satellite Awards: Awards for 2010». IMDb. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Critics' Choice TV Awards: 'Homeland', 'Community' & 'Sherlock' Double Winners». Deadline.com. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Golden Globes 2014: The Winners». The Hollywood Reporter. Los Angeles, California: Eldridge Industries. 2013 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Prudom, Laura; Littleton, Cynthia (2014 թ․ հունիսի 19). «Critics' Choice Awards: 'Breaking Bad,' 'OITNB,' 'Fargo,' 'Normal Heart' Among Top Winners». Variety. New York City: Condé Nast. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Cohen, David S. (2014 թ․ հունիսի 27). «Saturn Awards: A Genre Reunion and More Gold for 'Gravity'». Variety. New York City: Condé Nast. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jesse Pinkman AMC.com կայքում